Բարև´, սիրելի ճշտի նվիրյալ

 Հազարավոր տարիներ լավերը պայքարել են ճշտի հասարակությունը լայն շերտեր ինտեգրելու համար: Պայքարը մեր օրերում անցել է վիրտուալ միջավայր և տարվում է ինտերնետային կայքերում` Թաթուլի ու Մրեի տեսահոլովակների միջոցով: Մենք էլ , լինելով վերջիններիս հետևորդները, մեր սրբազան պարտքն ենք համարում խթան հանդիսանալ ինտեգրման բարդագույն պրոցեսի համար: Պայքարի կարգախոսով էլ ստեղծվել է «Գեղամեջ - Ճշտի գանձարան» կայքը:



 Գանձարանում կարող եք գնել հարյուրավոր կոմիքսներ` ամենատարբեր թեմաներով, և նույնիսկ կարող եք ստեղծել Ձեր սեփականը ու ներբեռնել գանձարան, որպեսզի այն տեսնեն բոլորը: Գանձարանի ներսում արգելվում է ծխել և օգտագործել ցենզուրայից դուրս արտահայտություններ: Կայքի ադմինիստրատորը շատ հայրենասեր մարդ է, այդ պատճառով գանձարանի բոլոր կոմիքսները պարտադիր հայալեզու են:



Բարի ժամանց!